Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Ազգային արժանապատվությունը անձնականից բազմակի թանկ է

Ազգային արժանապատվությունը անձնականից բազմակի թանկ է
28.08.2025 | 15:22

Թոմաս Հոբսից ու Ադամ Սմիթից սկսած՝ հայտնի իրողություն է, որ պետությունը իրավունք ունի մեզ վրա որոշակի պարտադրանքի գործիքներ կիրառել (օրինակ՝ պատերազմ տանել, հարկել և այլն) ու դրանով մեր ազատությունները որոշակիորեն սահմանափակել միայն երեք դեպքում.

1. Անվտանգություն՝ ներքին և արտաքին վտանգներից պաշտպանություն,

2. Արդարության ապահովում՝ արդարադատության համակարգ,

3. Հանրային ապրանքներ-ծառայություններ, օրինակ՝ ծերանոցներ, հանրային այգիներ, ճանապարհներ և այլն:

Մեր դեպքում առաջինը չկա, առկա վատ անվտանգային համակարգը քոռուփուչ արին, տեղը բան չդրեցին, կարծես գայլերի ոհմակի մեջ հայտնված ոչխար լինենք:

Երկրորդը համառորեն բռնաբարում են, արդարադատության համակարգը արդարության կարոտ են սարքել: Արքեպիսկոպոսների գլխներին գործեր կարելը, տասնյակ քաղաքական հետապնդումներն ու բանտարկյալները՝ ձեզ ղուրբան:

Երրորդի վրա էլ այնքան ռեսուրս են վատնել, ուշադրություն, ոչ թե ծախսել այլ վատնել, որ պետական պարտքը հասել է 14 միլիարդ դոլարի՝ ավելի քան կրկնապատկվելով 2018-ի համեմատ:

Այս պայմաններում ցանկացած ռացիոնալ մարդ քվեարկելու է ոտքով, այսինքն, արտագաղթելու է: Սա գիտակցելով՝ մնացողներս պնդաճակատներն ենք (կամ էլ՝ քյալերը), այս երկրի վերջին հույսը, առանց դույզն-ինչ չափազանցության:

Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի ինադու, ի հիշատակ միլիոն ու կես ցեղասպանվածների և երախտիք տասնյակ հազարավոր ազատամարտիկների, Հայաստանը հայերի համար ամրոց-պետություն պիտի սարքենք: Եթե չենք անելու, ուրեմն ավելի լավ է դադարենք գոյություն ունենալ: Ազգային արժանապատվությունը անձնականից բազմակի թանկ է:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 5905

Մեկնաբանություններ